Saturday, 13 06 2026
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
Ի՞նչ աշխատանքներ են կատարվելու Արին-Բերդի փողոցում
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Ռուսաստանի ներուժը բավարար չէ՝ «Ուկրաինա դարձնելու» Հայաստանը. արագացնում են իրենց դուրսմղումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
ԿԸՀ-ն պոկված պաստառից այն կողմ չի անցնում. իրեն դրել է լոգիստիկ մարմնի տեղ
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
Վերջ պատերազմին. Թրամփը հայտարարում է ԱՄՆ–Իրան պատմական գործարքի մասին
Ինչպե՞ս է ձևավորվում եղանակի կանխատեսումը
Քննարկվել են Երևանում կայանալիք Հայ-բրիտանական բիզնես համաժողովի նախապատրաստական աշխատանքները
09:30
ԱՄՆ-ն առաջին անգամ 47 տարվա ընթացքում հարգում է Իրանի ինքնիշխանությունը․ Արաղչի
09:20
Հայէկոնոմբանկն ամփոփել է նախորդ ֆինանսական տարին՝ դրական փոփոխությունները շարունակելու պատրաստակամությամբ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ԱՄՆ-ը Կենտրոնական Ասիայի հետ համագործակցությունը երրորդ կողմով չի միջնորդավորում
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի

«Հարսնաքար»-ում ծեծի ենթարկված բժշկի կյանքին վտանգ է սպառնում

Կիրակի օրը Երևանի «Հարսանաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի են ենթարկվել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի «Քիթ, կոկորդ, ականջ» բաժանմունքի պետ, մայոր Վահե Ավետյանը և նույն հոսպիտալի միկրովիրաբույժ, կապիտան Արտակ Բայադյանը:

Ինչպես այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է հոսպիտալի վերակենդանացման բաժնի պետ, բուժծառայության փոխգնդապետ Հայկ Անտոնյանը, ծեծի ենթարկված 35-ամյա Վահե Ավետյանը կիրակի երեկոյան հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում: Նրա ուղեղում առաջացել է հեմատոմա, որի արդյունքում գլխուղեղի մի կիսագունդը որոշ չափով տեղափոխվել է մյուս կիսագնդի մեջ:

«Ծանր, փակ գանգուղեղային տրավմա էր, գլխուղեղի սալջարդ, հեմատոմա, գլխուղեղի դիսլոկացիա` մոտավորապես 3-4 աստիճան, մի կիսագունդը թեքվել էր դեպի մյուս կիսագնդի մեջ», – ծեծի ենթարկված Ավետյանի վիճակը նկարագրել է բժիշկը` շարունակելով. – «Արագ տեղափոխվել է վիրահատարան, կատարվել է վիրահատություն, սակայն ծայրահեղ ծանր վիճակը դեռ պահպանվում է: Առավոտյան նորից կատարվել է համակարգչային տոմոգրաֆիա, ունենք լուրջ խնդիրներ: Ինձ թվում է, դա հենց ուժեղ հարվածի արդյունք է: Կյանքին բավականին լուրջ վտանգ է սպառնում: Ուղղակի չեմ կարողանում խոսքեր գտնել. մարդիկ կարող են իրար չհասկանալ, կարող են վեճի բռնվել, բայց այս աստիճանի հարվածներ, ես չեմ պատկերացնում…»:

Ավետյանի ազգականը` Էդգար Նիկոյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմել է, որ ներկա է եղել երեկվա միջադեպին: Նրա փոխանցմամբ` իրենք «Հարսնաքար» ռեստորանային համալիրում խնջույքի են եղել, այնուհետև մատուցողի հետ ինչ-որ թեթև վեճ է եղել, որն արդեն ռեստորանի բակում վերաճել է ծեծկռտուքի: Նիկոյանը ասաց` բակում 10-15 հոգով են ծեծի ենթարկել Ավետյանին: Նա ենթադրում էր, որ դրանք ռեստորանի աշխատակիցներն են: Նիկոյանը ասում է` ծեծկռտուքի պատճառնեը իրենց համար անհասկանալի են. իրենք ոչ մեկին չեն վիրավորել և այդպես էլ չեն հասկանում, թե ինչու այս ամենը տեղի ունեցավ:

Վերակենդանացման բաժանմունքում է գտնվում նաև ծեծի ենթարկված մյուս բժիշկը` Արտակ Բայադյանը: Ինչպես տեղեկացրել է հոսպիտալի վերակենդանացման բաժնի պետ Հայկ Անտոնյանը, նա էլ ուղեղի ցնցում է ստացել և ունի հիշողության կորուստ:

«Մենք հիմա նրան ցավազրկման տակ ենք պահում», – տեղեկացրեց Անտոնյանը` հույս հայտնելով, որ մեղավորները կպատժվեն. – «Եղել են շատ դեպքեր, երբ մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվել, բայց ես ակնկալում եմ մեր ոստիկաններից, որ իրենք կկատարեն իրենց պարտքը: Եթե մարդ ամեն օր` առավոտից իրիկուն, միայնակ ծառայում է էս ազգին, օրական վարում է 30-40 հիվանդ, եթե ինքը մի կիրակի օրը պետք է իր ազատ ժամանակը տնօրիներ, ինձ թվում է, հենց իրենք պետք է ապահովեին այդ մարդու հանգիստը», – ասել է նա:

Ի դեպ, հիվանդանոցում է եղել նաև գործը քննող քննիչը: Նա «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է, որ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի առաջին մասով` դիտավորությամբ ծանր մարմնական վնաս հասցնելու հատկանիշներով: Քննիչի փոխանցմամբ, մեկ հոգի արդեն բերման է ենթարկվել. նա «Հարսնաքար» ռեստորանային համալիրի անվտանգության ծառայող է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում