РИА Новости-ի փոխանցմամբ՝ Թուրքիան և Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) պայմանավորվել են հունիսի վերջին Կահիրեում գտնվող ԱՊԼ-ի շտաբ-բնակարանում սիրիական ընդդիմության հետ անցկացնել ընդլայնված խորհրդաժողով: Այս մասին նշված է ԱՊԼ-ի տարածած հայտարարության մեջ:
Ուրբաթ և շաբաթ Ստամբուլում տեղի ունեցավ Թուրքիայի կառավարության, ԱՊԼ-ի քարտուղարության և Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ու ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանի առաքելության ներկայացուցիչների հանդիպումը: Հանդիպման ժամանակ կողմերը որոշում ընդունեցին ԱՊԼ-ի շտաբ-բնակարանում հունիսի վերջին շաբաթվա ընթացքում անցկացնել սիրիական ընդդիմության հետ ընդլայնված հանձնաժողով:
Ստամբուլյան հանդիպման արդյունքներով կազմավորվեց նաև Կահիրեի խորհրդաժողովի նախապատրաստման կոմիտե, որը ԱՊԼ-ի քարտուղարության գործողությունները կոորդինացնելու է Սիրիայում գործող բոլոր ընդդիմադիր խմբերի հետ:










































