Թուրքական Milliyet թերթի վերլուծաբան Թահա Աքյոլը, իր հոդվածում մեկնաբանելով Թուրքիայի Սահմանադրական դատարանի որոշումը, նշել է, որ Աբդուլլահ Գյուլը դառնալու է վարչապետ:
Ըստ Աքյոլի՝ 2014 թվականին Թուրքիայի նախագահ է դառնալու ներկայիս վարչապետ Ռեջեփ Էրդողանը. «Հետաքրքիր է, թե դրանից հետո ով է լինելու իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) առաջնորդը և վարչապետը: Սահմանադրական դատարանի վերջին որոշումն ամրապնդեց այդ հարցում Աբդուլլահ Գյուլի դիրքերը:
Սակայն հետաքրքիր է, թե Գյուլն ինչ է ցանկանում: Երբ լրագրողները նրան հարցրին՝ արդյոք երկրորդ անգամ նախագահական ընտրություննրում առաջադնելո՞ւ է իր թեկնածությունը, Գյուլը պատասխանեց, որ դա դեռ հայտնի չէ, առջևում շատ գործընթացներ կան: Գյուլն ու Էրդողանը չեն բախվի միմյանց, սակայն Գյուլը մի կողմ քաշված չի մնա: Նա քաղաքականության մեջ կմնա վարչապետի պաշտոնում»:









































