Եմենի հարավում՝ Ադեն քաղաքից ոչ հեռու, սպանվել է բարձրաստիճան զինվորական: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, գեներալ Սալեմ Ալի Կատանը դարձել է մահապարտի իրականացրած պայթյունի զոհ:
Հաղորդվում է, որ Կատանը գլխավորել է «Ալ-Քաիդա»-ի դեմ արդեն մեկ ամիս իրականացվող ռազմական գոծողությունները:
Այդ գործողությունների արդյունքում ապստամբները ստիպված էին լքել Եմենի հարավային մարզերի մի շարք բնակավայրեր: Այդ ընթացքում զոհվել են հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ «Ալ-Քաիդա»-ի զինյալներ, զինծառայողներ, աշխարհազորայիններ և քաղաքացիական անձինք: