Համբուրգի Լանդտագը ծխելու դեմ նոր օրենք է ընդունել: 2012թ. սեպտեմբերի 1-ից քաղաքի ռեստորանները պետք է ունենան առանձին սրահներ ծխողների համար, իսկ հասարակական վայրերում` ներառալ խաղատները, ծխելն ընդհանրապես արգելվում է:
«Կանաչները» առաջարկում էին օրենքը տարածել նաև հասարակական սննդի ձեռնարկություներում, սակայն հաջողության չէին հասել: Բացառություն կարղ են լինել միայն հիվանդանոցներն ու բանտերը: Այս մասին գրում է Euromag –ը:
Բարերում նախկինի պես չի արգելվի ծխելը, եթե այն ունի 75 քմ-ից ոչ պակաս տարածք ու ընդամենը 1 սրահ ու հաճախորդներին չի մատուցում ոչ մի կերակրատեսակ, բացի պատրաստի ուտեստներից ու ալկոհոլային խմիչքներից: Սակայն այստեղ գործում է 1 սահմանափակում` արգելվում է 18 տարեկանից ցածր անձանց մուտքը:








































