Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովը հույս է հայտնել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես կգա Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կոնկրետ նախաձեռնությամբ.
«Ադրբեջանը Ռուսաստանի համար ներկայացնում է 100 անգամ ավելի մեծ ռազմավարական արժեք, քան Հայաստանը: Հուսով ենք, որ Ռուսաստանի նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես կգա Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կոնկրետ նախաձեռնությամբ, և այդ հարցը կստանա իր լուծումը:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվում են բազմաթիվ միջազգային կառույցներ, այդ թվում՝ նաև ԵԱՀԿ-ը, ՄԱԿ-ը: Սակայն, դժբախտաբար, դեռ որևէ արդյունք չկա»:








































