Իտալական Fiat ավտոարտադրողը կնվազեցնի եվրոպական ներդրումային ծրագրի չափը 500 մլն եվրոյով` մտավախություն ունենալով ավտոմեքենաների նկատմամբ պահանջարկի կրճատումից: Հիմնական խնդիրներից մեկը շարունակում է մնալ շուկայի գերհագեցվածությունը: Այս մասին հայտնում է «Վեստի Էկոնոմիկան»:
Ավելի վաղ Fiat-ը պատրաստվում էր եվրոպական
օպերացիաների վրա ծախսել 7.5 մլրդ եվրո:
Հին աշխարհի ավտոկոնցեռնները ճգնաժամի ընթացքում այնքան զգալի չեն կրճատել ավտոմեքենաների արտադրությունը, որքան նրանց մրցակիցները, ու չէին կատարել անձնակազմի թվաքանակի զգալի կրճատում իշխանությունների ու արհմիությունների ճնշմամբ:
Դրա արդյունքում աշխարհի երրորդ ավտոմոբիլային շուկան դարձել է ամենագրավիչներից մեկը: Անցած ամիս հաշվառված ավտոմեքենաների թիվն աճել է միայն Անգլիայում, ընդ որում` Գերմանիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի ու Իտալիայի վատ ցուցանիշները հանգեցրել են նրան, որ ընդհանուր ցուցիչն ընկել է 8.4 տոկոսով: