Մասաչուսեթսի նախկին նահանգապետ և առաջիկա նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության հիմնական թեկնածու Միթ Ռոմնին հայտարարել է, որ հաղթանակի դեպքում պատրաստ է զենք կիրառել Իրանի դեմ՝ նրա միջուկային ծրագրերը խափանելու համար։ Այս մասին Ռոմնին ասել է CBS-ին տված հարցազրույցում։
«Կարող եմ հավաստիացնել, որ եթե ես դառնամ նախագահ, ապա իրանցիների մոտ ոչ մի կասկած չի մնա, որ ես կարող եմ ռազմական գործողություններ սկսել, որպեսզի կանխեմ նրանց կողմից միջուկային սպառնալիքը»,- ասել է Ռոմնին։ Վերջինս շեշտել է, որ այս դեպքում անհրաժեշտություն չի լինի դիմելու Կոնգրեսին, որպեսզի ռազմական գործողությունները սկսելու իրավունք ստանա։ «Նախագահը ներկայում նման իրավասություններ ունի»,- ասել է Ռոմնին։







































