Մենք արդեն տեղեկացրել էինք, որ երեկ Եգիպտոսում ավարտվել են նախագահական ընտրությունները։ «Մուսուլման եղբայրներ»-ը հայտարարել էր իր թեկնածուի հաղթանակի մասին։
Անկախ թեկնածու, Հոսնի Մուբարաքի օրոք վարչապետի պաշտոնը զբաղեցրած Ահմեդ Շաֆիկի նախընտրական շտաբն առայժմ չի շտապում ընդունել իրենց թեկնածուի պարտությունը։ «Մենք սպասում ենք պաշտոնական տվյալների Կենտրոնական ընտրական հանձնաժողովից»,- ասել են շտաբում։ Այս մասին հաղորդում է Al-Jazeera-ն։
Նախնական տեղեկություններով՝ քվեաթերթիկների 97,6%-ի հաշվարկից հետո հաղթում է «Մուսուլման եղբայրներ»-ի թեկնածու Մուհամադ Մուրսին՝ 52,5%, Շաֆիկը հավաքում է ձայների 47,5%֊ը։