Լեգենդար «Բիթլզի» մասնակիցներն այսօր նշում են Փոլ Մաքարթնիի ծննդյան 70-րդ տարեդարձը:
Մաքարթնին ծնվել է 1942թ. հունիսի 18-ին Լիվերպուլում: Երաժիշտը Daily Telegraph թերթին խոստովանել է, որ ծրագրում է ծննդյան տարեդարձը նշել համեստ՝ ընտանիքի անդամների և ընկերների շրջապատում:
Մաքարթնիի ծննդյան տոնի առթիվ Jam խմբի նախկին անդամ Փոլ Ուելլերը ձայնագրել է Beatles Birthday ձայներիզը, որի վաճառքից գոյացած հասույթը կտրամադրվի բարեգործական կազմակերպություններին:









































