Հունական խորհրդարանի ընտրություններում, exit-polls-երի տվյալներով, «Նոր ժողովրդավարություն» պահպանողական կուսակցությունը հավաքում է ձայների 27.5-30.5 %–ը, իսկ ՍԻՐԻԶԱ ձախ ռադիկալ կոալիցիան` 27-30 %–ը: Ինչպես հաղորդում է Reuters-ը, ՊԱՍՕԿ շարժման սոցիալիստները հավաքում են 10-12 %:
Բացի այդ, խորհրդարան է մտնում նաև ուլտրաաջ «Ոսկեգույն արևածագ» կուսակցությունը` 6-7.5 %–ով։ Այդքան ձայն է ստացել նաև «Անկախ հույներ» աջ կուսակցությունը:
Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի ունեցան այն բանից հետո, երբ մայիսի 6-ին խորհրդարան անցած կուսակցությունները չկարողացան կառավարություն ձևավորել:











































