Մարդիկ ավելի քան 10000 տեսակի բակտերիաներ ունեն, որոնք ապրում են նրանց մարմնում կամ մաշկի վրա: Հետազոտողները պնդում են, որ մեր մարմնի բոլոր մասերը պատված են բակտերիաներով:
Daily Mail-ը գրում է, որ Վաշինգտոնի համալսարանի բժշկության դպրոցի նոր հետազոտության արդյունքում բացահայտվել է, որ անգամ առողջ մարդիկ հազարավոր տեսակի բակտերիաներ են կրում իրենց վրա:
Ինչպես հայտնի է, այդ միկրոբներից շատերը օգնում են մեզ առողջ մնալ:









































