Իսրայելցի վարորդը Հորդանանի Արևմտյան ափին գնդակահարել է երկու պաղեստինցիների:
Իսրայելական ոստիկանության տեղեկատվության համաձայն` պաղեստինցիները փորձել են թալանել բեռնատար մեքենայի իսրայելցի վարորդին, ով արդյունքում լուրջ վնասվածքներ է ստացել:
Դեպքը տեղի է ունեցել Խևրոն քաղաքի շրջակայքում:
Պաղեստինյան Ինքնավարության ներկայացուցիչները հաստատել են երկու պաղեստինցիների մահվան լուրը, սակայն դեռևս չեն ներկայացրել դեպքի մասին իրենց վարկածը:







































