Եգիպտոսի Ռազմական խորհուրդը նախօրեին պաշտոնապես հայտարարել է, որ երկրի խորհրդարանը ցրված է: Զինվորականներն արգելել են պատգամավորներին մուտք գործել խորհրդարանի շենք:
«Մուսուլման եղբայրներ» շարժումը, որ մեծամասնություն ուներ խորհրդարանում, մեղադրել է զինվորականներին իշխանությունը բռնազավթելու փորձի մեջ։ Նրանք պահանջում են խորհրդարանը ցրելու հարցը լուծել հանրաքվեի միջոցով։
Խորհրդարանի ազատ արձակումը հաջորդել է Սահմանադրական դատարանի որշմանը, որը հունիսի 14-ին 2012 թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքները կեղծ համարեց` քվեարկության ընթացքում եղած խախտումների պատճառով:
Ի սկզբանե դատարանի որոշումը, որը զինվորականների ուժեղ ազդեցության ներքո է գտնվում, նշում էր, որ խորհրդարանը ոչ լեգիտիմ է ճանաչվել, սակայն չի ցրվելու։ Դրա հետ մեկտեղ Եգիպտոսի ոչ մի կառույց խորհրդարանը ցրելու սահմանադրական լիազորություններ չունի:
Եգիպտոսում քաղաքական ճգնաժամի ֆոնի վրա այսօր շարունակվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Ընտրությունների արդյունքները հայտնի կդառնան հունիսի 21-ին:











































