Գիտնականները պարզել են, որ մարդկանց նախնիները եղել են նախապատմական շնաձկները:
Acanthodes bronni պրիմիտիվ ձկները եղել են Երկրի վրա բոլոր ողնաշարավոր ծնոտավորների, ներառյալ մարդկանց ընդհանուր նախնին: Նախապատմական ձկան գանգի անալիզի միջոցով պարզվել է, որ այն կյանքի ժամանակակից ձևերի` օրինակ, ձկների, թռչունների, նաև մարդկանցկ նախահայրն է:
Այդ շնաձկները գոյություն են ունեցել մինչ շնաձկների վաղ տեսակների և փշային ձկների հայտնվելը, որի արդյունքում առաջացել է մարդը:
Ուսումնասիրված բրածոները գտնվել են Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում և Ավստրալիայում: Ի տարբերություն այլ շնաձկների` դրանք ունեցել են 30 սմ երկարություն, սնվել են պլանկտոնով: Հնագույն շնաձկան ծնոտը նման է եղել ժամանակակից ողնաշարավորների ծնոտին: Ականտոդ տեսակի շնաձկներն անհետացել են 250 միլիոն տարի առաջ:
Գիտության տեսանկյունից այդ ձկները մեծ հետաքրքրություն են ներկայացնում, քանի որ անատոմիական տեղեկատվության մեծ աղբյուր են:







































