Wednesday, 17 06 2026
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար
Կողես բնակավայրի 1,3 հա մակերեսով հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Բելառուսական մանկական ֆուտբոլային թիմը Բրյանսկում հայտնվել է ԱԹՍ-ների հարվածի տակ. կա 1 զոհ, 6 վիրավոր
Ընկերության կողմից հողը փչացնելու հետևանքով պետությանը պատճառվել է 104 մլն դրամի վնաս. նախաքննությունն ավարտվել է
19:50
Ֆրանսիան ֆանտաստիկ աշխատանք է կատարել. Թրամփ
Արադարադատության նախարարը կգործուղվի ՌԴ
19:30
ՆԱՏՕ-ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Ռուսաստանի հետ երկխոսությանն ուղղված ԵՄ ջանքերին
Երևան-Մեղրի ավտոճանապարհին ՃՏՊ․ կա զոհ

Անգլերենի թեստերը դիմորդների մոտ շոկային վիճակ են առաջացրել

Հայաստանի շուրջ 39 քննակենտրոններում (14-ը` Երևանում և ԼՂՀ 3 քննակենտրոններում) երեկ մեկնարկել են օտար լեզուների միասնական քննությունները: Քննություն է հանձնել 9175 դիմորդ, որոնցից՝ անգլերեն առարկայից քննություն հանձնելու դիմում-հայտ է ներկայացրել 8173, գերմաներենից՝ 521, ֆրանսերենից՝ 447, իսպաներենից՝ 25, իտալերենից՝ 4, իսկ պարսկերենից 5 դիմորդ:

Եթե մինչև այս պահը քննությունների ընթացքը համեմատաբար հանգիստ էր և առանձնապես դժգոհություններ չկային կազմված թեստերից, ապա անգլերենի թեստերը դիմորդներին անակնկալի են բերել` ինչպես շատերն են նշում, իրենց «շոկային բարդությամբ»:

ԳԹԿ մամլո խոսնակ Գայանե Մանուկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք բողոքներ անգլերենից դեռ չեն ստացել: Մինչդեռ մասնագետները բողոքում էին, որ դիմորդի համար 1-10 կետերի հարցերը շատ բարդեցված են եղել, որն անթերի լուծելու համար դիմորդը պետք է ունենա անգլերենից բացարձակ գիտելիքներ: Միջին գիտելիքների տիրապետող դիմորդը, ըստ մասնագետների, թեստերի կեսից ավելին սխալ կնշեր: Բացի այդ, նշվում էր, որ թեստերում կան բառեր, որոնք մասնագիտական են, հազվադեպ հանդիպող: Իսկ այն տեքստերը, որոնք հեշտ են եղել, պատասխաններն են բարդ ձևակերպված եղել:

Գայանե Մանուկյանը նշեց, որ թեստերը կազմող հեղինակները գաղտնի են մնում: Քննարկման կարգի համաձայն` բոլոր բողոքարկումներին կտրվի պարզաբանում քննությունների ավարտից հետո եռօրյա ժամկետում:

Հունիսի 22-ին կլինեն վերջին քննությունները, հայոց պատմություն և քիմիա առարկայով կեզարափակվի քննությունների առաջին փուլը:

Բացի այդ, հայոց լեզու և գրականության թեստերի հետ կապված (ի դեպ, 20 ստացողների թիվը «Հայոց լեզու և գրականություն» առարկայից հասնում է 200-ի) խոսակցություններ են շրջանառվում, ըստ որի՝ պատասխանները նախապես վաճառվել են՝ 500 ԱՄՆ դոլարով: Այս ամենը, Գայանե Մանուկյանի խոսքով, հնարավոր է, որ զրպարտություն է, ԳԹԿ-ն թեստերի պատասխանները դնում է քննության ավարտից մեկուկես ժամ հետո:

Այս տարի հետաքրքիր արդյունք է գրանցվել «Ռուսաց լեզու» առարկայից, երբ ամենաբարձր՝ 19,75 միավոր է ստացել է ընդամենը մեկ դիմորդ, իսկ ռուսաց լեզու առարկայի միջին միավորը եղել է 10,3-ը: Ըստ ԳԹԿ տվյալների` 17,5-20 միավոր է ստացել 32 դիմորդ (2,7%), 13,5-17,25` 206 (17,4%), 7,5-13,25` 684 (57,9%), դրական շեմը չի հաղթահարել 260 (22%) դիմորդ:

Նշենք, որ ռուսաց լեզվից միասնական քննությանը մասնակցելու դիմում-հայտ էր ներկայացրել 1285 դիմորդ, քննությանը ներկայացել էր 1182-ը:

Այնուամենայնիվ, թեստերը որակական առումով տարեցտարի կատարելագործվում են, մասնագետները տարեցտարի ավելի բարձր են գնահատում և հույս ունեն ավելի կատարելագործելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում