Գիտնականները նկատել են, որ էկոհամակարգում հողի հատկությունները կախված են այն բանից, թե ինչպես են իրենց զգում դրա վրա ապրող մորեխները: Եթե գիշատիչների ներկայությունից նրանք սթրես են տանում, ապա հողում օրգանական նյութերը դանդաղ են կազմալուծվում: Այս մասին գիտական հոդվածը տպագրվել է Science ամսագրում:
Երուսաղեմի Հրեական համալսարանի կենսաբանները նկատել են, որ երբ մորեխները սթրես են տանում, նրանց մարմնում ազոտի պարունակությունը նվազում է: Իրենց ենթադրությունն ապացուցելու համար, գիտնականները Melanoplus femurrubrum մորեխներին բնակեցրել են Pisaurina mira գիշատիչ սարդերի հետ, որոնք էլ մորեխներին սթրեսի են ենթարկել: Մորեխների մեկ այլ խմբի էլ բնակեցրել են հանգիստ միջավայրում:
Գիտնականների խոսքով՝ սթրեսի պատճառով մորեխների օրգանիզմում տեղի են ունեցել մշտական ակտիվ կատաբոլիկ գործընթացներ: Ազոտ պարունակող սպիտակուցները վերածվել են գլյուկոզայի, որում ազոտ չկա: Արդյունքում աճել է ածխածնի քանակը: Մորեխների այն խմբում, որտեղ սթրեսը բացակայել է, ազոտի պարունակությունը բարձր է եղել:
Պարզվել է, որ միջատների մարմնում քիմիական փոքր փոփոխությունը ազդում է հողի բաղադրության վրա: Միջատները հողի որակական հատկանիշների վրա են ազդում նաև սատկելուց հետո, երբ հայտնվում են հողի մեջ:









































