Եվրոգոտու ֆինանսական ճգնաժամը ավարտվող շաբաթվա ընթացքում հասել է այնքան վտանգավոր գոտու, որ Եվրամիության երկրների կառավարությունը ու «Մեծ յոթնյակը» սկսել են ձեռնարկել անհապաղ միջոցառումներ, որպեսզի մոտակա օրերին թույլ չտան ֆինանսական շուկայի կորուստներ:
Ինչպես տեղեկացնում է ITAR-TASS-ը, այս մասին հայտնում են Լոնդոնի գործարար շրջանակները, որոնք վերջին օրերին անդադար բանակցությունների մեջ են արևմտյան առաջատար երկրների Կենտրոնական բանկերի ղեկավարների հետ` նպատակ ունենալով կոորդինացնել իրենց գործողությունները եվրոյի գոտում վիճակի հետագա վատթարացման դեպքում:
«Անհրաժեշտ են քայլեր` պաշտպանելու ազգային տնտեսությունները ճգնաժամից»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը` հայտնելով հակաճգնաժամային նոր ծրագրի մասին:
«Դրա գլխավոր տարրերից է Անգլիայի բանկի կողմից մասնավոր բանկերի համար էժան վարկերի տրամադրումը ու կանխիկին մատչում տրամադրելու հնարավորության մեծացումը»,- ասել է նա:
Միաժամանակ, հայտնի է դարձել, որ ԵԿԲ-ն որոշում է կայացրել անհապաղ նվազեցնել տոկոսադրույքը այն դեպքում, եթե եվրոգոտում դրությունը վատանա:









































