Աբովյան քաղաքի ոստիկանապետ է նշանակվել Արմեն Առաքելյանը: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեցին ՀՀ ոստիկանության լրատվական վարչությունից: Նշենք, որ Աբովյանի նոր ոստիկանապետը մինչ այս պաշտոնը եղել էր Բաղրամյան շրջանի ոստիկանապետը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Աբովյանի ոստիկանապետ, փոխգնդապետ Խաչիկ Ավետիսյանը ազատվել էր զբաղեցրած պաշտոնից և ուղարկվել կադրերի ռեզերվ:









































