Friday, 12 06 2026
Լիբանանում ավիահարվածի հետևանքով մալայզիացի երկու խաղաղապահ է վիրավորվել
Վարչապետ Փաշինյանի ուղերձը Պուտինին՝ Ռուսաստանի ազգային տոնի առթիվ
Պահանջում եմ շարունակել ջարդը ընտրակաշառատուների նկատմամբ․ Ալեքսանյանը դիմեց ՆԳ նախարարին
13:10
Բրիտանիայի պաշտպանության նախարարից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել Զինված ուժերի նախարարը
Մի անգամ տրվող հնարավորություն է․ նախագիծ՝ վարորդական վկայականի վերականգման վերաբերյալ
ԸՕ-ով նախատեսված կարգով ԿԸՀ-ն ընդունելու է վերջնական որոշում
12:50
Ալիևը շնորհավորել է Պուտինին
ՄԹ-ն շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ և վերահաստատել է աջակցությունը Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը
12:30
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել են համաձայնագրի տեքստը. Axios
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
12:10
Team Telecom Armenia-ն ճանաչվել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող»
«Յոթ երգ» Ռուսաստանի մարտահրավերների մասին
11:50
Դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահին դատապարտել է 30 տարվա ազատազրկման՝ ԿԺԴՀ ԱԹՍ-ների ներթափանցման գործով
Մրցույթ՝ Վենետիկի ճարտարապետության 20-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի հայեցակարգի ընտրության համար
11:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի պաշտոնում Հիլիին փոխարինել է նախկին ՆԳ փոխնախարար Ջարվիսը
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվող լուրերը
11:10
Ֆրանսիայի և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են Լիբանանում մարտերի դադարեցման հարցը
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան ամփոփիչ միջոցառմանը
10:50
ԱՄՆ-ն 2 իրանական ԱԹՍ է խոցել Հորմուզի նեղուցում, իսկ Իրանի հարավում պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
Երևանում խցանումների առաջին և հիմնական պատճառը տնտեսական աճն է․ Ավինյան
10:30
ԱՄՆ-ն կարող է Իրանի հետ համաձայնագիր ստորագրել Ժնևում
Մեր ընդդիմությունն իրավունք ունի ապուշ լինելու․ կարմիր գիծը հատվել է, խիստ պատժվելու են․ Ավինյան
Թևանյանի գործով խուզարկել են Արեգնազ Մանուկյանի բնակարանը
Վերջին տարիներին Երևանի սեփական եկամուտների աճի կտրուկ տեմպ է գրանցվել․ Ավինյանի զեկույցը
10:10
Դոնալդ Թրամփը Ջեյ Քլեյթոնին առաջադրել է Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում
Եթե գազը Ռուսաստանի ձեռքում վերածվի ճնշման լծակի, ապա Հայաստանում «Գազպրոմի» կարգավիճակը կփոխվի
Գնում ենք Ազգային ժողով՝ քննարկելու մեր բյուջեն. Տիգրան Ավինյան
Լարսը բաց է
ՀՀ ընտրություններին ԵՄ արձագանքն աննախադեպ է. հասկացել են՝ պետք է օգնել ոչ միայն բարոյապես

ԼՂՀ-ում բողոք կա, որն ինչ-որ կերպ արտահայտվելու է. Հ. Խանումյան

ԼՂՀ-ում բողոք կա, որն ինչ-որ կերպ արտահայտվելու է, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Արցախի Եվրոպական շարժում» ՀԿ նախագահ Հայկ Խանումյանը` խոսելով ԼՂՀ-ում նախագահական ընտրություններին ընդառաջ բնակչության նախընտրական տրամադրությունների մասին:

Հայկ Խանումյանն ասաց, որ Ղարաբաղում նախընտրական տրամադրություններ դեռ չեն զգացվում: Նրա կարծիքով` քարոզարշավի ժամանակ ժողովուրդն ավելի ակտիվ կսկսի արտահայտել իր տրամադրությունները: Ըստ Հ. Խանումյանի` դժգոհություններ կան տարբեր գերատեսչություններում աշխատող անձանց, սոցիալական տարբեր խմբերի, կուսակցությունների կողմից, բողոքը կա, և դա ինչ-որ կերպ արտահայտվելու է:

Անդրադառնալով ՀՅԴ-ի Արցախի ԿԿ-ի տարածած այն հաղորդագրությանը, թե կուսակցությունը գալիք նախագահական ընտրություններում պաշտպանելու է գործող նախագահ Բակո Սահակյանի թեկնածությունը, Հ. Խանումյանը տեղեկացրեց, որ վերջերս Դաշնակցության Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը հարցազրույց էր տվել, որում բավական ծանր խոսքեր կային նախագահ Բակո Սահակյանի քաղաքականության հասցեին:

Ըստ Հ. Խանումյանի` Իշխանյանի և Կենտրոնական Կոմիտեի դիրքորոշումներն իրար հակասող են: «Միևնույն ժամանակ հայաստանյան Դաշնակցության ներկայացուցիչները նշեցին, որ Երևանից որևէ ճնշում չի եղել Արցախի Կենտրոնական կոմիտեի վրա, այնինչ Դավիթ Իշխանյանն իր հարցազրույցում նշել էր, որ որոշումը կայացվել է ՀՅԴ ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ միասին: Սա արդեն խոսում է Դաշնակցությունում առկա լուրջ խնդիրների մասին: Լուրջ դժգոհություններ կա Դաշնակցության շարքերում, քանի որ Վիտալի Բալասանյանը Դաշնակցության և երիտասարդության համար սիրված գործիչ է, կարծում եմ` զարգացումներ կլինեն»,- մեկնաբանեց Հայկ Խանումյանը` հավելելով, որ Դաշնակցության հայտարարությունը Դաշնակցության Արցախի ԿԿ-ի մի քանի ներկայացուցիչների որոշման արդյունքն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում