31-ամյա կիսապաշտպան Օուեն Հարգրիվզը, ում հետ ստորագրած պայմանագրի ժամկետը «Մանչեսթեր Սիթի»-ի ղեկավարները հրաժարվել են երկարաձգել, չի բացառել, որ կարող է ավարտել կարիերան, եթե չհաջողվի իր մակարդակին համապատասխան ակումբ տեղափոխվել:
«Եթե համապատասխան առաջարկ ունենամ, անպատճառ կհամաձայնեմ: Բայց ինքս չեմ պատրաստվում որևէ քայլ ձեռնարկել, և, եթե բարձրակարգ ակումբներից առաջարկ չստանամ, կարող եմ կանգ առնել»,- նշել է Հարգրիվզը:










































