Saturday, 13 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

Գյուլ-Էրդողան տանդեմից ո՞վ 2014 թվականին կդառնա Թուրքիայի նախագահ

Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի Սահմանադրական դատարանի (ՍԴ) երեկվա կայացրած որոշումը 2014 թվականի վերաբերյալ տարբեր սցենարների մշակման տեղիք է տվել:

Հիշեցնենք՝ երեկ ՍԴ-ն որոշեց, որ 2007 թվականին Թուրքիայի 11-րդ նախագահ ընտրված Աբդուլլահ Գյուլը պաշտոնավարելու է ոչ թե 5, այլ՝ 7 տարի՝ մինչև 2014 թվականը: Բացի այդ, Գյուլին վերընտրվելու իրավունք է ընձեռվել, սակայն արդեն 5 տարով: Գյուլի պաշտոնավարման ժամկետի վերաբերյալ որոշումն ընդունվել է ձայների մեծամասնությամբ (12 կողմ, 4 դեմ), մինչդեռ Գյուլին վերընտրման իրավունք շնորհելու հարցը ՍԴ-ն ընդունել է միաձայն:

Այս ամենը նշանակում է, որ Թուրքիայում օգոստոսին տեղի չեն ունենա նախագահական ընտրություններ: Դրանք կկայանան 2014 թվականին, և թուրքական մամուլն արդեն իսկ սկսել է տարբեր սցենարներ մշակել, թե ովքեր կառաջադրվեն 2014 թվականի նախագահական ընտրություններում:

Սցենարներից մեկի համաձայն՝ իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) 2014 թվականի նախագահական ընտրություններում առաջադրելու է ներկայիս վարչապետ Ռեջեփ Էրդողանի թեկնածությունը, իսկ ներկայիս նախագահ Աբդուլլահ Գյուլն աջակցելու է նրան:

Դրանով իսկ Էրդողանը կարող է դառնալ ժողովրդի կողմից ընտրված Թուրքիայի առաջին նախագահը` հավաքելով քվեների ավելի քան 50 տոկոսը: Պետք է ուշադրություն դարձնել նաև նրան, որ այդ ընթացքում ընդունված կլինի նաև նոր Սահմանադրությունը, որով Թուրքիան ներկայիս ղեկավարման վարչապետական համակարգից անցում կատարած կլինի ղեկավարման նախագահական կամ կիսանախագահական համակարգի (նախագահը կստանա մեծ լիազորություններ):

Եթե Էրդողանը 2014 թվականին դառնա նախագահ, ապա Աբդուլլահ Գյուլն էլ կարող է զբաղեցնել վարչապետի պաշտոնը կամ էլ գլխավորել որևէ միջազգային կառույց (ավելի վաղ նշվում էր ՄԱԿ-ը (2016) ու ՆԱՏՕ-ն (2014).- 1in.am):

Մեկ այլ սցենարի համաձայն՝ ԱԶԿ-ն կարող է 2014 թվականի նախագահական ընտրություններում առաջադրել ներկայիս նախագահ Աբդուլլահ Գյուլի թեկնածությունը, որը դրանով իսկ Թուրքիայի նախագահի պաշտոնը կարող է զբաղեցնել մինչև 2019 թվականը: Էրդողանն աջակցելու է Գյուլի թեկնածության առաջադրմանը և 2015 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով նորից կդառնա վարչապետ, ինչից հետո էլ կարող է 2019 թվականին դառնալ նախագահ:

Սակայն այդ ամենին խոչընդոտում է ԱԶԿ-ի ներքին կանոնակարգը, որով նույն անձին արգելվում է 3 անգամից ավելի անընդմեջ անցնել խորհրդարան: Սակայն այդ կանոնակարգը կարող է փոփոխության ենթարկվել կամ էլ կատարվեն սահմանադրական նոր ուղղումներ:

2014 թվականի մարտին Թուրքիայում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունները, 2014 թվականի օգոստոսին՝ նախագահական ընտրությունները, իսկ 2015 թվականի հունիսին՝ խորհրդարանական ընտրությունները:

Սակայն Էրդողանը գտնում է, որ նպատակահարմար չէ մեկ տարում երկու (ՏՄ և նախագահական) ընտրություն անցկացնելը, ինչի համար էլ առաջարկում է անցկացնել վաղաժամ ՏԻՄ ընտրություններ: Այսինքն՝ դրանք 2014 թվականի մարտի փոխարեն կարող են տեղի ունենալ 6 ամիս շուտ՝ 2013 թվականի աշնանը:

Դա նշանակում է, որ առաջիկա երեք տարիներին Թուրքիայում կարող է ամեն տարի ընտրություններ անցկացվեն՝ 2013 թվականին՝ ՏԻՄ, 2014 թվականին՝ նախագահական, 2015 թվականին՝ խորհրդարանական:

Հիշեցնենք, որ Էրդողանի կառավարության այն նախարարները, որոնք 3 անգամ խորհրդարան են անցել, մտադիր են դառնալ մեծ քաղաքների քաղաքապետեր: ԱԶԿ-ի պլանի համաձայն` Եվրամիության հարցերով պետնախարար և գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը կարող է դառնալ Ստամբուլի, փոխվարչապետ Ալի Բաբաջանը` Անկարայի, տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմը` Իզմիրի, էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը` Կայսերիի, սպորտի նախարար Սուաթ Քըլըչը` Սամսունի, ընտանեկան հարցերի նախարար Ֆաթմա Շահինը` Գազիանթեփի քաղաքապետ:

Ի դեպ, ներկայումս կառավարությունը պատրաստել է նոր նախագիծ, որով նախատեսվում է մեծ քաղաքների համար անցում կատարել ղեկավարման մի նոր մոդելի: Դրա համաձայն` ներկայիս 16 մեծ քաղաքներին գումարվելու են 13 նորաստեղծ մեծ քաղաքներ (Մուղլա, Հաթայ, Մանիսա, Դենիզլի, Շանլըուրֆա, Բալըքեսիր, Քահրամանմարաշ, Վան, Այդըն, Թեքիրդաղ, Մարդին, Մալաթիա, Տրապիզոն), որով և դրանց թիվը կազմելու է 29:

Մեծ քաղաքների սահմանները հավասարեցվելու են նահանգների սահմաններին, իսկ նահանգի քաղաքները «վերածվելու» են մեծ քաղաքի թաղամասերի: Այդ մեծ քաղաքներում էլ կիրառվելու է ղեկավարման «սուպեր համակարգ», որը ղեկավարելու են «սուպեր քաղաքապետերը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում