Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգի գերագույն դատարանը որոշել է` այն օրենքը, որով բժիշկներին արգելվում է հիվանդի ցանկության դեպքում ընդհատել նրա կյանքը, հակասում է երկրի Սահմանադրությանը։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Դատավոր Լին Սմիթը որոշել է, որ անբուժելի հիվանդ Գլորիա Թեյլորն իրավունք ունի պահանջելու էֆթանազիա։ Սակայն դա իրականացնելու համար կան մի քանի պարտադիր պայմաններ. բժիշկները պարտավոր են հիվանդին ներկայացնել հիվանդության ընթացքը, կանխատեսումները, տեղյակ պահել գոյություն ունեցող բուժման մեթոդների և հեռանկարների մասին։
Միևնույն ժամանակ, դատավորը որոշել է մեկ տարով հետաձգել դատարանի վճռի կատարումը, մինչև որ Կանադայի խորհրդարանը համապատասխան փոփոխություններ կկատարի էֆթանազիայի մասին օրենքում։









































