Tuesday, 16 06 2026
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում

Վարդան Բոստանջյան` «Երբեք չեմ դադարել հետաքրքրվել քաղաքականությամբ». մամուլ

«Երկիր»-ը զրուցել է ԱԺ 4-րդ գումարման պատգամավոր, ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանի հետ.

-Պրն Բոստանջյան, հիմա, երբ այլևս պատգամավոր չեք և հիմնականում գիտամանկավարժական աշխատանքով եք զբաղվում, Ձեզ ավելի՞ հանգիստ ու խաղաղ եք զգում:

-Մեկը մյուսի հետ համեմատելը երևի թե էնքան էլ ճիշտ չի: Գործունեության այս տեսակը երկար ժամանակ ու միշտ է եղել ինձ մոտ, և հիմա ստացվել է այնպես, որ այս պահին ես գտնվում եմ միայն գիտամանկավարժական գործունեության դաշտում: Բնականաբար, այն չափազանց հետաքրքիր է, և էդ տիրույթում գտնվելն ինձ միշտ մեծ հաճույք է պատճառել: Ինչ վերաբերում է օրենսդրական գործունեությանը, ապա դա այլ մակարդակ է, որը ևս իր հետաքրքրություններն ունի:

-Այսինքն՝ չե՞ք ափսոսում այն հինգ տարիների համար, որ անցկացրել եք Ազգային ժողովում:

-Ես ընդհանրապես չեմ ափսոսում որևէ մի քայլի համար, որովհետև ցանկացած տեղում գտնվելով, այդ թվում նաև` Աժ-ում, ես աշխատել եմ միշտ ներկայանալ ու հանդես գալ առավելագույնս լավ մակարդակով:

-Մշտապես ակտիվ քաղաքական գործիչ եք եղել ու այսօր մի քիչ խորթ է ձեր պասիվությունը: Քաղաքականությո՞ւնն է սկսել Ձեզ քիչ հետւարքրել:

-Քաղաքականությունն ինձ երբեք չի դադարել հետաքրքրելուց. ես այսօր էլ բոլոր հրատարակվող թերթերը կարդում եմ և քաղաքական ընթացքի վերաբերյալ չեմ կարող որևէ բան չիմանալ: Պարզապես ստացվել է այնպես, որ այս նստաշրջանում ես չեմ գտնվում քննարկողների դաշտում:

-Այն իրավիճակը, որում հայտնվեցիք, Ձեզ համար անակնկա՞լ էր:

-Ինչ-որ տեղ՝ այո, կարող եմ այդ «ինչ-որ տեղն» էլ չասել՝ այո, անակնկալ էր:

-Պատճառներն անհա՞յտ էին Ձեզ:

-Ես չեմ հետաքրքրվում և չեմ խորասուզվում դրանց մեջ: ,,

-Քաղաքական շրջանակներում Ձեզ վերջին անգամ տեսել են ՀՅԴ-ի նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ, ինչն էլ տարբեր մեկնաբանությունների տեղիք տվեց…

-Ինձ հրավիրել էին իրենց ծրագրի քննարկումներին, իսկ դրանից 10 օր առաջ ինձ հրավիրել էին, որպեսզի ծանոթանամ այդ ծրագրին, և այդ պարագայում ես պարզապես իմ խոսքն եմ ասել: Իսկ ընդհանրապես, Հայաստանի քաղաքական ներկապնակում ես միշտ ՀՅԴ-ին համարել եմ բարձր քաղաքական ուժ:

-Շարունակում եք մնալ ԲՀԿ-ի անդամ, հնարավո՞ր է, որ փոխեք մտադրությունը և դուրս գաք կուսակցությունից:

-Այս պահին ընդհանրապես չեմ մտածում այդ մասին, եթե, իհարկե, հանկարծ կուսակցությունը չմտածի ինձ հեռացնելու մասին:

-Ինչո՞ւ է ձեր մտքով նման բան անցնում…

-Չէ, ուղղակի մտածում եմ, որ եթե ցուցակում չեմ հայտնվել, ուրեմն ամեն ինչ էլ հնարավոր է:

-ԲՀԿ-ի՝ կոալիցիայի մաս չդառնալու որոշումն ինչպե՞ս ընդունեցիք:

-Ես հակված չեմ դրա մասին կարծիքներ ասել, միայն այն գիտեմ, որ կառավարման կոալիցիոն սկզբունքը կարեւորագույն սկզբունք է, որը կիրառվում է ամբողջ աշխարհում: Հիմա, եթե քաղաքական որևէ ուժ նպատակահարմար չի գտնում կոալիցիոն իշխանության մաս կազմելու, ապա ավելի լավ է այդ մասին հարցնեք իրենց:

-Իսկ հետևո՞ւմ եք Վարդան Օսկանյանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին: Տեսնո՞ւմ եք այդտեղ քաղաքական ենթատեքստ:

-Մեր ղեկավարությունն այդքան միամիտ քայլերի չի կարող դիմել, որպեսզի քաղաքական հետապնդում իրականացնի, ի՞նչ նպատակով, ինչի՞ համար: Պարզապես գոյություն ունի խնդիր, և այդ խնդիրների վերաբերյալ մեր համապատասխան կառույցները հանդես են բերում հետևողականություն: Ես մտածում եմ, որ այստեղ քաղաքական հիմքեր փնտրելը սխալ է:

-Կարծիքներ կան, որ այս կերպ Օսկանյանին փորձում են չեզոքացնել քաղաքական ասպարեզից…

-Դա սխալ կարծիք է:

-Նորընտիր Աժ-ի կազմն ինչպե՞ս կբնութագրեք:

-Ես, ընդհանրապես, լավատես մարդ եմ, և մտածում եմ, որ այս Աժ-ի արդյունավետությունն ավելի բարձր կլինի, քան նախորդներինը:

-Հնարավո՞ր է, որ առաջիկա տարիներին կրկին վերադառնաք մեծ քաղաքականություն:

-ժամանակը ցույց կտա:

-Բայց Աժ-ը դեռ գրավո՞ւմ է Ձեզ, կրկին պատգամավոր լինելու ցանկություն չունե՞ք:

-Իսկ ինչո՞ւ պիտի ցանկություն չունենամ, հո ցանկությունս էդպես լիրիկական չծագեց ու վերացավ: Ես միշտ էլ կունենամ ձգտում` գտնվել կարևոր տեղում և ավելի մեծ նպաստ բերել իմ երկրին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում