Մյանմարի ժողովրդավարական ընդդիմության առաջնորդ Աուն Սու Չժին ժամանել է Նորվեգիա, որտեղ կստանա Խաղաղության Նոբելյան մրցանակը, որը նրան շնորհվել էր դեռևս 1991թ․-ին։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Վերջին անգամ Աունը Եվրոպայում եղել էր 1998թ.-ին։ Դրանից հետո ընդդիմադիրը կյանքի մեծ մասն անցկացրել է բանտում կամ տնային կալանքի տակ։ Վերջին ընտրությունների ժամանակ Աուն Սու Չժիի ղեկավարած կուսակցությունը հաղթել է և տեղ զբաղեցրել խորհրդարանում։
Օսլոյում շփվելով լրագրողների հետ` նա մասնավորապես շնորհակալություն է հայտնել Նորվեգիայի բնակչությանը և աշխարհում բոլոր այն մարդկանց, ովքեր օգնել են իր երկրին ամենադժվար տարիներին։ Նա կարծիք է հայտնել, որ իր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները դեռևս կհանգեցնեն վերելքների և վայրէջքների, սակայն, ըստ ընդդիմադիրի, դա տեղի կունենա ազգային միասնության մթնոլորտում, ինչը շատ կարևոր է։









































