«Հրապարակ»-ը գրում է, որ հունիսի 17-ին տեղի կունենա Հայաստանի մորմոնների համագումար-կոնֆերանսը, որին կմասնակցեն ԱՄՆ-ից ժամանած «բարձր դասի» բազմաթիվ մորմոններ:
«Վերջիններիս կոնֆերանսը կրկնակի հետաքրքրական է դառնում այս օրերին հայաստանյան ներքաղաքական կյանքում համաշխարհային մորմոնների ղեկավար Ջոն Հանթսմանի նվիրատվությունների և Վարդան Օսկանյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին»,- հավելում է թերթը:







































