Հայտնի է դարձել այն չինուհու անունը, ով, ինչպես սպասվում է, շաբաթ օրը կդառնա այդ երկրում առաջին կինը, որ կուղևորվի տիեզերք: Ինչպես հաղորդում է չինական «Սինխուա» գործակալությունը, ռազմաօդային ուժերի օդաչու Լյու Յանը, ով 33 տարեկան է, «Շենչժոու-9» տիեզերական ապարատում կմիանա 2 աստղագնաց տղամարդկանց` Ցզին Խայպենին և Լյու Վանին:
«Առաջին օրվանից ինձ ասում են, որ ես ոչնչով չեմ տարբերվում տղամարդ աստղագնացներից»,- ասել է Լյու Յանը՝ պետական հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Ես հավատում եմ համառությանը: Եթե ինչ-որ բանի հետևից համառորեն գնում ես, ապա առջևում հաջողությունն է»,- խոստովանել է նա։
«Սինխուա»–ի տվյալներով՝ Լյու Յանը 1997 թ. անդամագրվել է Չինաստանի ազգային ազատագրական բանակին: 2010 թ. նրան ընդգրկել են տիեզերական ծրագրում:










































