Չնայած տղան դեռևս սովորում է դպրոցում, բայց կարողանում է անսխալ կանխատեսել, թե ինչ է Apple ընկերությունը թողարկելու հաջորդիվ:
MailOnline-ը գրում է, որ 18-ամյա Մարկ Գուրմանն այնքան է հետաքրքրված տեխնոլոգիաներով և հատկապես Apple ընկերության ապրանքներով, որ իր ազատ ժամանակն անցկացնում է 9to5Mac ինտերնետային կայքում հոդվածներ գրելով:
Միայն 4 շաբաթում դեռահասը կարողացել է կանխատեսել 8 հայտարարություններից 7-ը, որոնք երկուշաբթի օրն ընկերությունն արել էր Worldwide Developers համաժողովի ժամանակ՝ Սան Ֆրանցիսկոյում:









































