Thursday, 04 06 2026
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ

Կատարողական կարգապահության մակարդակը գոհացուցիչ չէ. Ոստիկանապետ

Հունիսի 15-ին ՀՀ ոստիկանությունում տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն, որը վարել է ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնել են ոստիկանության լրատվական ծառայությունից:

Խորհրդակցությանը մասնակցել են ոստիկանության կոլեգիայի անդամներ, մարզային վարչությունների, բաժինների պետեր, ինչպես և այլ ստորաբաժանումների ու ծառայությունների ղեկավարներ:

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն անդրադառնալով օպերատիվ-ծառայողական գործունեությանը, արձանագրված ցուցանիշներին և բարեփոխումների ընթացքին` նշել է, որ, այնուամենայնիվ, դեռևս կան ծառայողներ, որոնք լիովին չեն ընկալել ընթացող փոփոխությունների ողջ խորությունն ու անշրջելիությունը և հստակ չեն պատկերացնում նպատակը, որին ուղղված են ոստիկանության ղեկավարության գործողությունները:

Վլադիմիր Գասպարյանը կրկին շեշտել է յուրաքանչյուր ոստիկանի ներքին բարեփոխման, ոստիկանության գործունեության հիմքում բարոյականության, պատվի, արժանապատվության արժեքները դնելու անհրաժեշտությունը` գլխավոր ցուցիչ ունենալով ազնիվ, անկաշառ ու պրոֆեսիոնալ աշխատանքը:

Խոսելով ոստիկանության աշխատանքում տեղ գտած թերությունների մասին` Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ դեռևս գոհացուցիչ չէ կատարողական կարգապահության մակարդակը: Մասնավորապես, չնայած համապատասխան ցուցումներին ու հանձնարարականներին, դեռ արձանագրվում են հատկապես գյուղմթերքներ տեղափոխող ավտոմեքենաներն անհիմն ու անհարկի կանգնեցնելու դեպքեր, միշտ չէ, որ պատշաճ վերաբերմունք է ցուցաբերվում ապօրինի ծառահատումներին:

Ոստիկանության պետը ճանապարհային ոստիկանության ղեկավարությանը մեկ անգամ ևս հրահանգել է առավելագույնս պահանջկոտ լինել անծածկոց թափքերով բեռնափոխադրումներ իրականացնող բեռնատարների, գերհզոր ազդանշանային սարքերով, վերասարքավորված խլացուցիչներով մեքենաների վարորդների և ընդհանրապես ճանապարհային երթևեկության կանոնները խախտողների նկատմամբ, քանի որ տվյալ դեպքում խոսքը վերաբերում է մեր քաղաքացիների կյանքին ու առողջությանը:

Անդրադառնալով ծառայողական և կատարողական կարգապահության ամրապնդման, աշխատանքի արդյունավետության բարելավման, բարոյահոգեբանական մթնոլորտի փոփոխության խնդիրներին` Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ մի շարք բաժինների թերացած պետեր արդեն իսկ տույժեր են ստացել, ոմանք ազատվել են զբաղեցրած պաշտոններից, և այդ ուղղությամբ խստապահանջ ու հետևողական աշխատանքը շարունակվելու է:

Ոստիկանությունը ծառայում է հասարակությանը և այդ ծառայության գնահատականը հենց հասարակությունը կտա` շեշտել է ոստիկանության պետը` նշելով, որ շուտով վերսկսելու է մարզային այցելությունները և անպայման հանդիպումներ է ունենալու համայնքներում` ոստիկանության աշխատանքի գնահատականն անմիջաբար բնակչությունից ստանալու համար:

Ամփոփելով խորհրդակցությունը` ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը մասնակիցներին կրկին կոչ է արել հրատապ միջոցներ ձեռնարկել ստորաբաժանումներում բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման, կադրերի մարդկային ու մասնագիտական որակների կատարելագործման, հասարակության հետ համագործակցության խորացման և վերջնականապես միակամ ու միասնական ոստիկանական կառույց ձևավորելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում