Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը պատրաստ է միջոցներ հատկացնել Ղրղզստանին՝ «Չինաստան-Ղրղզստան-Ուզբեկստան» երկաթուղու կառուցման համար: Այս մասին հայտարարել է Ղրղզստանում Իրանի դեսպան Մանուչեհր Մորադին:
Վերջինիս խոսքերով՝ տարածաշրջանային բոլոր մայրուղիների նախագծերի դիտարկումը ցույց է տալիս, որ համաշխարհային օվկիանոս դուրս գալու ամենակարճ ճանապարհն անցնում է Իրանի տարածքով. «Իրանի համար տարբերություն չկա, թե փակուղուց դուրս գալու համար որ ուղին կընտրի ղրղզական կողմը: Կարելի է կարծել, որ Չինաստան-Ղրղզստան երկաթգծի նախագիծն ընդունելի է Ուզբեկստանի կամ Տաջիկստանի տարածքի միջով: Մեզ համար տարբերություն չկա: Ներկայումս այլ ուղիներ չկան: Հնարավոր այլընտրանքներն անվտանգ չեն և տնտեսապես ոչ շահավետ են»:
Միևնույն ժամանակ Տաջիկստանը Ղրղզստանին առաջարկում է իրականացնել Իրան-Աֆղանստան-Տաջիկստան-Ղրղզստան-Չինաստան երկաթուղու նախագիծը:







































