Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսը Ատլանտյան խորհրդում անցկացված քննարկումների ժամանակ անդրադարձել է ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման խնդրին.
«Հարցախույզները ցույց են տվել, որ վրացիների մեծ մասը ցանկանում է Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավում, սակայն դա չպետք է տեղի ունենա օկուպացված տարածքների հաշվին: Աբխազիայի ու Հարավային Օսիայի հարցը վրաց հասարակության համար շարունակում է մնալ որպես ամենագլխավոր խնդիրներից մեկը, և ռուսական իշխանությունները պետք է գիտակցեն դա: Այդ խնդրի կարգավորման ուղղությամբ մեկ քայլ առաջ էր այն, որ Վրաստանն առաջարկեց չեզոք անձնագրեր, որոնց օգնությամբ աբխազներն ու օսերը կարող են մեկնել արտասահման»:









































