Կանադայի Էդմոնտոն քաղաքում Ալբերտայի համալսարանի տարածքում սպանվել են ուսումնական հասարակությանը սպասարկող երեք ինկասատորներ, հաղորդում է The Edmonton Journal-ը: Ընկերության ևս մեկ աշխատակից ծանր վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց:
Ոստիկանության կարծիքով՝ սպանությունն իրագործվել է կողոպտչի կողմից, որը փորձել է ինկասատորներից գումար հափշտակել: Սակայն առայժմ չի հաղորդվում՝ արդյոք գողությունն իրականցվե՞լ է, թե ոչ:
Հանցագործին հաջողվել է թաքնվել, նրան այժմ փնտրում են: Կատարվածի պատճառով համալսարանի տարածքում որոշ շենքերի մուտքը փակ է, սակայն համալսարանի աշխատանքները շարունակվում են, տարհանում չի իրականցվել:
Ուսանողները և տեղի բնակիչները պարբերականին պատմել են, որ ապշած են կատարվածի պատճառվով, քանի որ նախկինում երբեք նման բան չի եղել:










































