Engadget.com-ի ընթերցողներից մեկի տեղադրած սքրինշոթից երևում է, որ YouTube վիդեոհոսթինգը փորձարկում է նոր ինտերֆեյս, որը շատ նման է Google+ սոցիալական ցանցի դիզայնին: Նոր դիզայնը հեշտացնում է սոցիալական ինտեգրացիան և տեսանյութերի որոնումը: Սպիտակ տարածքը մեծացել է, իսկ աղբյուրների ցանկը ուսումնասիրելն ավելի հարմավետ ու պարզ է դարձել:
YouTube –ի ռեդիզայնի մասին տեխնոբլոգի ուղղած հարցին՝ վիդեոհոսթինգի մամլո քարտուղարը պատասխանել է, որ իրենք փորձարկում են ուղիներ՝ հեշտացնելու օգտատերերի որոնումները միլիարդավոր տեսանյութերի մեջ:







































