2012/2013 սեզոնում Ալ Պաչինոն Բրոդվեյում կխաղա թատերական ներկայացման մեջ, որը բեմադրվելու է ամերիկացի դրամատուրգ Դեվիդ Մեմետի Glengarry Glen Ross պիեսի հիման վրա:
1992 թ. այդ պիեսի հիման վրա ֆիլմ է նկարահանվել, որը կոչվել է «Ամերիկացիները»: Ալ Պաչինոն ֆիլմում նկարահանվել է Ռիկի Ռոմայի դերում, որը անշարժ գույքի գործակալության աշխատակից է: Այդ դերի համար դերասանը «Օսկար» է ստացել:
Ներկայացման մեջ, որը կբեմադրի ռեժիսոր Դենիել Սալիվանը, Ալ Պաչինոն կմարմնավորի մեկ այլ կերպարի՝ հերոս Շելլի Լեվենին, որը նույնպես անշարժ գույքի գործակալ է: Շելլին արդեն ծեր է և վախենում է մնալ առանց աշխատանքի: Նա տարբեր ճանապարհներով փորձում է իմանալ պոտենցիալ հաճախորդների հեռախոսահամարներն ու հասցեները:
Նախկինում Ալ Պաչինոն արդեն աշխատել է Սալիվանի հետ: 2010-ին ռեժիսորը բեմադրել է «Վենետիկի վաճառականը», որտեղ դերակատարման համար դեասանը արժանացել է Թոնի մրցանակի:
Ալ Պաչինոյի մասնակցության վերաբերյալ պաշտոնական տեղեկություն դեռևս չկա: Այս մասին ԶԼՄ-ներին փոխանցել են Բրոդվեյի երկու պրոդյուսերներ:
Մեմետը Glengarry Glen Ross պիեսը գրել է 1982 թվականին: Առաջին անգամ այն բեմադրվել է 1984-ին, այնուհետև՝ 2005-ին:









































