Առնվազն 35 մարդ է վիրավորվել հարավարևմտյան Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ: Նրանք ցատկել են պատուհաններից կամ պատշգամբներից: Երկրաշարժի ուժգնությունը 5.8 մագնիտուդ է:
Ինչպես հաղորդում է Earthweek-ը, երկրաշարժը գրանցվել է Թուրքիայի ափին` տեղական ժամանակով 15.44-ին:
Բնակիչներն ասում են, որ երկրաշարժը զգացվել է անգամ Իզմիրում և Անթալիայում:
Վնասվել են նաև տարբեր շինություններ: