ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն անձնական հարցերով, ինչպես «Երկիր»-ին տեղեկացրել է ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը, գտնվում է արտերկրում:
«Վերջինիս փոխանցմամբ` Ծառուկյանը կվերադառնա մի քանի օրից, կհանդիպի Վարդան Օսկանյանի հետ և հանդես կգա համապատասխան հայտարարությամբ:
ԲՀԿ նախագահի մամլո խոսնակը նշեց նաև, որ չնայած Ծառուկյանն արտերկրում է, բայց նրան պարբերաբար և հանգամանորեն տեղեկացվում է Օսկանյանի հետ կապված բոլոր գործընթացների մասին: «Բնականաբար, կուսակցությունը մտահոգված է պարոն Օսկանյանի շուրջ ստեղծված պատմությամբ»,- նշել է ԲՀԿ նախագահի մամլո խոսնակը:









































