«Վերջին շրջանում բավականին վատացել է կարևորագույն օբյեկտների պահպանության վարչության պետ Հրաչյա Հարությունյանի (Կրակեմ Հրաչ) առողջությունը»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Օրերս հարազատ քրոջից վերցված երիկամով կատարված պատվաստումը չի տվել սպասված արդյունքը: Նրան տեղափոխել են արտասահման՝ նոր զննության, գուցեև վիրահատության համար»:









































