ԱՄՆ-ը և ՌԴ–ն շարունակում են քննարկել Սիրիայում իշխանության փոխանցման ռազմավարությունը Բաշար Ալ-Ասադի հեռանալուց հետո: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը:
«Այո, մեք տարաձայնություններ ունենք՝ կապված զենքի մատակարարման հետ: Բայց մենք շարունակում ենք բանակցել Ասադի հեռանալուց հետո իշխանության փոխանցման ռազմավարության մասին: Այսօր Քաբուլում պետքարտուղարի տեղակալ Ուիլյամ Բյորնսը հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ»,- ասել է Նուլանդը:
Նա նշել է, որ ԱՄՆ-ը և ՌԴ-ն որոշ տարաձայնություններ ունեն սիրիական խնդրի լուծման վերաբերյալ, սակայն ընդհանուր առմամբ հարցերի մեծ մասում երկու երկրների դիրքորոշումները համընկնում են:
Նուլանդը նաև հայտարարել է, որ «Սիրիայի բարեկամներ» խմբի դռները միշտ բաց են Ռուսաստանի համար: