Լեգենդար բռնցքամարտիկ Մուհամմեդ Ալին դարձել է Louis Vuitton-ի նոր գովազդային դեմքը:
Նկարներում բռնցքամարտիկն իր թոռնիկի հետ է պատկերված: Մուհամմեդ Ալիի ձեռքում գտնվում է LV ճանապարհորդական պայուսակ, իսկ թոռնիկի ձեռքում` բռնցքամարտիկի ձեռնոցներ: «Մուհամմեդ Ալին և ծագող աստղը»,- ասվում է ընկերության կարգախոսում:
Ֆրանսիական ընկերության ղեկավար Իվ Կարսելը նշել է, որ իրենց համար դա մեծ պատիվ է, քանի որ Մուհամմեդ Ալին իսկական կենդանի լեգենդ է: Ինչ վերաբերում է նկարին, ապա նրա խոսքերով` այն պետք է արտացոլի սերունդների հաջորդականության գաղափարը, որը շատ մոտ է Louis Vuitton-ի գաղափարախոսությանը: Հենց այդ պատճառով Ալին նկարվել է թոռան հետ միասին:








































