Sukhoi Superjet-100-ի վերջին թռիչքը, որը վթարի է ենթարկվել Ինդոնեզիայում մայիսի 9-ին, կվերապատկերեն հունիսին` հիմնվելով սրահի ձայնագրիչից ստացված պարամետրերի վրա: Այս մասին հայտարարել է առևտրի փոխնախարար Յուրի Սլյուսարը:
«Մենք իրական ժամանակում կստեղծենք SSJ-ի թռիչքն այն բարձրություններում, այն խոչընդոտներով, այն արագությամբ, այն կորդինատներով, որ ունեցել է նա: Կվերականգնենք պատահարն ամբողջությամբ»,- պատմել է Սլյուսարը:
Փորձարկումներ կատարելուց հետո ռուս փորձագետները կմեկնեն Ինդոնեզիա, որպեսզի տվյալներ փոխանակեն տեղի քննիչների հետ:
SSJ-100-ի վթարի պատճառների մասին նախնական հաշվետվությունը պատրաստ կլինի 2012 թ. վերջում: Սլյուսարը հայտնել է, որ «սև արկղերի» տվյալների համաձայն` ինքնաթիռի տեխնիկական վիճակը հարցեր չի առաջացրել:
«Հանձնաժողովի ունեցած տվյալները ցույց են տալիս, որ ինքնաթիռի վիճակի վերաբերյալ հարցեր չկան և հավանաբար չեն էլ լինի»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ վթարից հետո ոչ մի պատվիրատու չի հրաժարվել իր պատվերից:







































