Aviary-ն iOS և Android օպերացիոն համակարգերով սարքերի համար թողարկել է անվճար ֆոտոխմբագիր: Այս մասին տեղեկացնում է Engadget կայքը՝ հղում անելով ընկերության մամլո հաղորդագրությանը: Ծառայությունը կրում է նույն անունը, ինչ ընկերությունը:
Ֆոտոխմբագիրը գործողություների ցանկում ներառում է լուսանկարների ձևափոխում և կտրում, լուսավորության կարգավորում, կարմիր աչքերի էֆեկտի հեռացում և այլն:
Ֆոտոխմբագիրը կարելի է ներբեռնել App Store և Google Play ինտերնետ խանութներից: Հետագայում Aviary-ն խոստանում է թողարկել ֆոտոխմբագրի տարբերակ՝ Windows Phone 7-ի համար:








































