Խորվաթիայի հավաքականի հարձակվող Նիկիցա Ելավիչը հայտնել է «Եվրո-2012»-ի շրջանակներում այսօր կայանալիք Իտալիայի հետ հանդիպումից ունեցած իր ակնկալիքների մասին:
«Անհրաժեշտ է, որքան հնարավոր է, լավ նախապատրաստվել խաղին, գտնել մրցակցի թույլ կողմերն ու օգտվել դրանցից: Իհարկե, հիանալի կլիներ, եթե մեզ հաջողվեր հաղթանակ տանել և ժամկետից շուտ դուրս գալ «Եվրո-2012»-ի քառորդ եզրափակիչ:
Սակայն իսպանացիների դեմ Իտալիայի ընտրանին գերազանց խաղ ցուցադրեց: Անկասկած, այսօրվա խաղը բարդ է լինելու»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ասել է Ելավիչը:









































