ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Մանուկ Վարդանյանն Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում չի նշանակվելու: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նա հերքեց այս մասին տարածված լուրերը: Թե ինչո՞վ է զբաղվելու առաջիկայում՝ Մ. Վարդանյանը չգաղտնազերծեց. «6 ժամ համբերեք` հետո կերևա»:
Լրագրողի հարցին` ծանոթացե՞լ է արդյոք «Օրինաց երկիր» կուսակցությանն անդամագրվելու նոր կանոններին, Մ. Վարդանյանը պատասխանեց՝ դեռ ոչ:










































