ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանի նախընտրելի ֆուտբոլային թիմն Իսպանիայի ազգային հավաքականն է: Այս մասին նա հայտարարեց այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Ցանկացած աշխատանքում ստեղծագործ մոտեցումների ջատագովն ու կողմնակիցն եմ: Դրա համար էլ «Եվրո-2012»-ին երկրպագում եմ այդ երկրի հավաքականին»,- ասաց արևելյան մարտարվեստով զբաղված մարզիկ-պատգամավորը:
Լրագրողներից մեկի հարցին՝ պատկերացնո՞ւմ է արդյոք ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանին բանտում՝ անազատության մեջ, Արտակ Դավթյանը չցանկացավ պատասխանել: «Թույլ տվեք այդ հարցին չպատասխանել: Ամեն դեպքում՝ ես շատ կցանկանայի, որ այն, ինչի մեջ նա մեղադրվում է, հերքվեր»:











































