Նիդերլանդների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ վան Մարվեյկն ամփոփել է Նիդերլանդներ-Գերմանիա հանդիպման արդյունքները: Մասնագետը նշել է, որ պետք է մինչև վերջ պայքարել և հաղթանակ տանել Պորտուգալիայի հետ հանդիպմանը` «Եվրո-2012»-ի խմբային փուլի վերջին տուրում:
«Լավ սկսեցինք հանդիպումը, գերազանց անցկացրինք առաջին 20 րոպեները: Ցանկանում էինք այդպես էլ շարունակել, քանի որ շանսեր ունեինք: Գերմանիայի ընտրանու խփած առաջին գոլը մեր սխալների հետևանքն էր:
Վան Պերսիի գոլը որոշակի խնդիրներ ստեղծեց հակառակորդի համար: Ցավոք, որքան էլ ջանքեր գործադրեցինք, մրցակցի դարպասը երկրորդ անգամ գրավել մեզ այդպես էլ չհաջողվեց:
Իրավիճակն այնպիսին է, որ մեզ միայն 1 շանս է մնում: Իսկ քանի շանս կա, պետք է հավատալ»,- լրագրողներին հայտնել է մասնագետը:









































