Թուրքական Ihlas լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ներկայումս մեծացել է Կարսից 42 կիլոմետր հեռու գտնվող Անիի ավերակներ այցելող տեղացի և օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը: Կարս այցելելուց հետո նրանց մեծ մասը ցանկություն է հայտնում լինել Անիի ավերակներում:
Անին հայտնի է համայն աշխարհում: Այն գտնվել է Մետաքսի ճանապարհի վրա և եղել առևտրային խոշոր կենտրոն: Անիի ավերակները տեսնելու համար այստեղ են ժամանում պատմաբաններ, լրագրողներ, հնագետներ, ֆոտոլրագրող-արվեստաբաններ և այլք: Անիի ավերակներ ամեն օր հարյուրավոր զբոսաշրջիկներ են այցելում: Վերջին շրջանում այստեղ հաճախակիացել է չեխ և գերմանացի զբոսաշրջիկների ներհոսքը:











































