Շրի լանկայի իշխանությունները երկու գործողության հետևանքով կալանավորել են ավելի քան 80 անօրինական ներգաղթյալի:
Ինչպես հաղորդում է BBC-ն, երկրի մայրաքաղաք Կոլոմբոյում կալանավորվել է առնվազն 22 մարդ:
Ոստիկանությունում հաղորդել են, որ ներգաղթյալները մտադիր էին թռչել Ասիայի հարավարևելյան երկրներից մեկը, այնտեղից էլ ծովով գնալ Ավստրալիա:
Միգրացիոն չինովնիկները հավելել են, որ ձերբակալվածների թվում կան տարբեր երկրների քաղաքացիներ, ներառյալ` շրիլանկացիներ, աֆղանցիներ, պակիստանցիներ ու հնդիկներ:
Ավելի վաղ 50 մարդ էր ձերբակալվել Շրի Լանկայում զինվորական նավաստիների կողմից` երկիրը նավակով լքելու պահին: Իշխանությունները պարզել էին, որ փախստականները նույնպես ցանկանում էին հեռանալ Ավստրալիա:








































