Այս գիշեր կրկին հարձակում է եղել հայկական պետական մանկավարժական համալսարանի պաշտոնական կայքէջի՝ armspu.am-ի վրա:
Այս անգամ ոչ միայն բացակայում էր էջի տեղեկատվական բազան, այլեւ տեղադրված էր ադրբեջանական դրոշն ու սպառնալիքներ՝ ուղղված տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի հասցեին:
Ադրբեջանցի հակերները իրենց «ուղերձում» սպառնում են, որ հաջորդ թիրախները լինելու են տեղեկատվական կայքերը:
Հիշեցնենք, որ վերջին 5 օրվա ընթացքում արդեն երկրորդ անգամ են կոտրում ՀՊՄՀ-ի կայքը: Պատճառը դրանում տեղադրված այն լուրն է, որ ՀՊՄՀ Բանասիրական ֆակուլտետում հայտարարվել էր լռության րոպե՝ ի հիշատակ ադրբեջանական դիվերսիոն գործողությունների արդյունքում զոհված հայ զինծառայողների:









































