Հունիսի 13-ին, ժամը 19.32-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Նոր կյանք գյուղի մոտ գտնվող «Սոխոյի» ձոր հատվածում կայծակնահարումից մահացել է Նոր կյանք գյուղի բնակիչ` 1964 թ. ծնված Գ. Հակոբյանը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայրում են գտնվել հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատարը, շտապօգնության և ոստիկանության աշխատակիցները:









































