Իրանական Press TV-ի փոխանցմամբ՝ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Ալաեդդին Բորուջերդին երեկ տեղի ունեցած խորհրդարանի նիստի ժամանակ հայտարարել է, որ Արևմուտքը տանուլ է տվել Իրանի դեմ քաղաքական խաղը.
«Իրանի խնդրի նկատմամբ «միջնորդների» մոտեցումներն ունեն քաղաքական դրդապատճառներ ու հնացած են, ինչի համար էլ ԱՄՆ-ն ու Արևմուտքը պարտվում են Իրանին: Արևմուտքն ու ԱՄՆ-ը մասնավորապես ձգտում են Իրանին զրկել միջուկային էներգետիկական տեխնոլոգիաներից, սակայն նրանք պարտություն են կրել:
Արևմտյան երկրները ձգտում են միայն մեկ բանի՝ արգելափակել միջուկային տեխնոլոգիաների նկատմամբ Իրանի մուտքը: Միջուկային էներգիան Իրանի ժողովրդի բացարձակ և միջազգայնորեն ամրագրված իրավունքն է»:








































